Սպիտակ տանն իջեցվել է ԱՄՆ պետական դրոշը՝ ի հիշատակ մահացած սենատոր Ջոն Մաքքեյնի
Սպիտակ տանն իջեցվել է ԱՄՆ պետական դրոշը՝ ի նշան հարգանքի նախօրեին կյանքից հեռացած ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնի հիշատակի:
РИА Новости հայտնում է, որ ԱՄՆ սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերն առաջարկել է սենատի շենքերից մեկը վերանվանել Ջոն Մաքքեյնի պատվին։ Խոսքը գնում է, մասնավորապես, «Րասսել» շենքի մասին։