Մահացել է սենատոր Ջոն Մաքքեյնը
ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը (Արիզոնա նահանգ), ում մոտ ուղեղի քաղցկեղ էր ախտորոշվել, մահացել է 81 տարեկանում, փոխանցում է TACC-ը։
«Սենատոր Ջոն Սիդնի Մաքքեյն III մահացել է 2018 թվականի օգոստոսի 25-ին, ժամը 16:28-ին»,-ասված է օրենսդիրի գրասենյակի տարածած հայտարարությունում։ Նշված է նաեւ, որ մահվան պահին նրա կողքին ընտանիքի անդամներն են եղել։
«Նա մահացավ այնպես, ինչպես ապրում էր՝ իր պայմաններով, այն մարդկանց շրջապատում, ում սիրում էր, այնտեղ, որտեղ ամենից շատն էր սիրում»,- իր թվիթերյան էջում գրել է սենատորի կինը՝ Սինդին։
Սենատորի գրասենյակից նշել են, որ Մաքքեյնը «60 տարի շարունակ հավատով ու արդարությամբ ծառայել է Միացյալ Նահանգներին»։
Օգոստոսի 24-ին սենատորի ընտանիքը հայտարարել էր, որ Մաքքեյնը դադարեցրել է բուժումը կապված հիվանդության անշրջելի զարգացման հետ։