Դևիդ Բեքհեմը կարող է զրկվել վարորդական իրավունքից՝ արագության գերազանցման պատճառով
Բրիտանացի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը դատարանի առջև կկանգնի արագության գերազանցման համար։ Եթե մարզիկի մեղքն ապացուցվի, նրան կզրկեն վարորդական իրավունքից, նրա դեմ նաև խոշոր տուգանք կսահմանվի։
Խախտումն արձանագրվել է Լոնդոնի կենտրոնում հունվարի 23-ին, հայտնում է Daily Mail-ը։ Ֆուտբոլիստի Bentley-ն ընթացել է մոտ 95 կմ/ժամ արագությամբ այն հատվածով, որտեղ թույլատրելի արագությունը կազմում է 65 կմ/ժամ։ Օգոստոսի 17-ին Բեքհեմը հայտարարել էր, որ չի ճանաչում մեղքը։
Դատավարությունը նշանակված է օգոստոսի 28-ին։