Թուրքիայում գործարքներ կատարող գերմանական բանկերի նկատմամբ կոշտ վերահսկողություն կսահմանվի
Գերմանիայի ֆինանսական հատվածի վերահսկմամբ զբաղվող դաշնային գերատեսչությունը (BaFin) առավել կոշտ վերահսկողություն կիրականացնի Թուրքիայում գործարքներ իրականացնող գերմանական բանկերի աշխատանքի նկատմամբ:
DW.com-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Գերմանիայի ֆինանսական շուկաներն ուսումնասիրող թերթը, որի տվյալներով՝ ֆինանսական ինստիտուտները պարտավորված կլինեն առնվազն շաբաթական մեկ անգամ իրենց գործունեության մասին հաշվետվություն ներկայացնել երկրի վերահսկիչ մարմնին: Խոսքը կարող է լինել տասնյակ բանկերի մասին: BaFin-ը համապատասխան տեղեկությունը դեռևս չի մեկնաբանում:
Փորձագետների խոսքով՝ նման վերահսկողությունը, մասնավորապես կապված է վերջերս թուրքական ազգային արժույթի՝ լիրայի արժեզրկմամբ: