Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է շաբաթ Մոսկվայի իր տան մոտակայքում: Նրա մամլո քարտուղար Կիրա Յարմիշը տեղեկացրել է, որ Նավալնուն տեղափոխել են ներքին գործերի «Դանիլովկի» բաժին:
DW.com-ի փոխանցմամբ՝ գործչի ձերբակալման պատճառն անհայտ է, իրավապահ մարմինները դեռևս լռում են: Վերջին տարիներին Նավալնին տասնյակ անգամ ձերբակալվել է տարբեր առիթներով:
Աղբյուրը հիշեցնում է, որ Մոսկվայի իշխանություններն օրերս պետք է վերանայեին սեպտեմբերի 9-ին Նավալնու նախաձեռնությամբ ընդդեմ թոշակային տարիքի բարձրացման համառուսական ակցիայի անցկացման դիմումը:
Սեպտեմբերի 9-ին Մոկսվայում քաղաքապետի ընտրություններ են կայանալու, ինչպես նաև դաշնային ղեկավարների ընտրություններ՝ ՌԴ 25 շրջանում: