Իտալիայի վարչապետը քննադատել է ԵՄ-ին միգրանտների հարցով համաձայնության չգալու համար
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է, որ Եվրամիությունը չի կարողացել նոր որոշումներ ընդունել միգրացիոն քաղաքականության ոլորտում: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
«Իտալիան ստիպված է նշել, որ այսօր Եվրոպան լավ հնարավորություն է կորցրել. միգրացիայի հարցով այն չի կարողացել պատասխանատվության եւ համերաշխության սկզբունքների իրականացման գործում առաջխաղացման հասնել, որոնք անընդհատ հիմնարար են անվանում եվրոպական կարգի համար», - գրել է Կոնտեն:
Նրա խոսքով, Եվրահանձնաժողովի միգրացիոն խնդիրների վերաբերյալ հրատապ նիստի ժամանակ Եվրախորհրդում ընդունված որոշումների իրականացման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել:
«Մենք դեռ խոսքերի եւ գործերի միջեւ անհամապատասխանություն ենք նկատում, որը հաճախ վերածվում է կեղծավորության», - ասել է Կոնտեն: