«Ցեղասպանություն» բառը Մերկելն այդպես էլ չարտասանեց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մերկելն ասել է, որ Գերմանիան հիշում է, թե 1915 թվականին ինչպիսի սարսափելի իրադարձություն է տեղի ունեցել հայ ժողովրդի նկատմամբ:
Իսկ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցի մասին նա նշել է.
«Մենք՝ գերմանացիներս, գիտակցում ենք, թե 1915 թվականին ինչպիսի սարսափելի իրադարձություն է տեղի ունեցել հայ ժողովրդի նկատմամբ: Այս փաստը չպետք է մոռացվի ու չի մոռացվի, և Գերմանիան իր ներդրումն է ունենալու այս հիշողության պահպանման մեջ:
Հիշեցնենք, որ 2016 թվականին Գերմանիայի Բունդեսթագը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և Գերմանիայի պատասխանատվությունը 20-րդ դարի սկզբի ողբերգական իրադարձություններում: Թուրքիան դեմարշ է արել, և Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ քաղաքական գնահատականներ չի տալու 1915 թվականի իրադարձություններին:
Թուրքիայում մտահոգությամբ էին ընդունել Անգելա Մերկելի Երևան այցը, առավել ևս, որ սեպտեմբերին 2014 թվականից հետո առաջին անգամ պետք է կայանա Էրդողանի այցը Գերմանիա: Թուրքիայում վախենում էին, որ Գերմանիայի կանցլերը կարող է արտասանել «ցեղասպանություն» բառը:
Սակայն Մերկելը ինչպես Վրաստանում խուսափեց «օկուպացիա» բառը կիրառել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցում, այնպես էլ Հայաստանում չասաց «ցեղասպանություն» բառը: