Իրանում սկսվում են երկրի դրամավարկային համակարգի «քայքայման» մեջ մեղադրվողների դատավարությունները
Իրանում օգոստոսի 26-ից սկսվում են երկրի դրամավարկային համակարգի «քայքայման» մեջ մեղադրվողների դատավարությունները, հաղորդում է Tasnim-ը:
Դատական նիստերը բաց կլինեն հասարակության համար, իսկ լրատվամիջոցներին թույլատրվում է հրապարակել մեղադրյալների անունները:
Ավելի վաղ՝ օգոստոսի 1-ին, Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին նախազգուշացրել էր արժույթների փոխարժեքների տատանումների և գների բարձրացման կապի հետևանքների մասին՝ կոչ անելով դադարել «դավաճանել ազգին»` նախքան իրենց գործողությունների հետևանքներին բախվելը:
Իրանական միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ից դուրս գալուց հետո իրանական ռիալը ռեկորդային արժեզրկում է գրանցել: