Գերմանական Siemens-ը հեռանում է Իրանից՝ ԱՄՆ սահմանած պատժամիջոցների պատճառով
Գերմանական Siemens AG կոնցեռնը հեռանում է Իրանից Վաշինգտոնի կողմից Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով: DW.com-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Մյունխենում գործող էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի արտադրող ընկերության հաղորդագրության մեջ:
«Համապատասխան քայլն իրականացվում է, որպեսզի գործարար ակտիվությունը համապատասխանեցվի Իրանի նկատմամբ գործարկվող բազմակողմանի շրջանակային պայմաններին», - ասվում է հրապարակված փաստաթղթում:
Ինչպես նշում են ընկերությունից, կոնցեռնն ապագայում ևս հավատարիմ կմնա արտահանման վերաբերյալ սահմանափակումներին: Իսլամական Հանրապետությունից ընկերության հեռանալու ծրագրերի մասին ավելի վաղ հայտնել էր Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը: