Արցախի բնակչության շրջանում համաճարակներ, բռնկումներ և զանգվածային թունավարակներ չեն գրանցվել
Արցախի Հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակն հանգիստ է: Բնակչության շրջանում համաճարակներ, բռնկումներ և զանգվածային թունավարակներ չեն գրանցվել:
Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:
Իմունականխարգելման ծրագրի իրականացման շնորհիվ չեն արձանագրվել հետևյալ կառավարելի վարակիչ հիվանդությունները՝ կարմրուկ, կարմրախտ, դիֆթերիա, փայտացում, պոլիոմիելիտ: 10 տարուց ավելի չեն գրանցվել սիբիրյան խոցի, մալարիայի, հեպատիտ Ա-ի, որովայնային տիֆի և պարատիֆի դեպքեր:
Մանկական ոչ կառավարելի վարակիչ հիվանդություններից գրանցվել է ջրծաղկի և քութեշի հիվանդացության դեպքերի նվազում: Գրանցվել են սուր աղիքային վարակներ` պայմանավորված չճշտված հարուցիչով:
2018 թվականի առաջի կիսամյակում գրանցվել է ընդերային լեյշմանիոզի 11 դեպք: Քանի որ հանրապետության տարածքը հանդիսանում է ընդերային լեյշմանիոզի բնական օջախ, շարունակական իրականացվում են համալիր հակահամաճարակային միջոցառումներ: