Քուրդ քաղաքական գործիչը փախել է Թուրքիայից Հունաստան
Հայտնի է, որ Բիրլիքը 2016 թվականին ձերբակալվել ու կալանավորվել էր ահաբեկչամետ քարոզչություն իրականացնելու մեղադրանքով։ Նրան զրկել էին պատգամավորական անձեռնմխելիությունից։ Ավելի ուշ՝ 2017-ին, Բիրլիքին ազատ էին արձակել՝ երկրից դուրս չգալու պայմանով։
Թուրքական լրատվամիջոցները հիշեցրել են, որ «Հունաստանն իր դռներն է բացում Թուրքիայում հեղաշրջման փորձ իրականացրած գյուլենականների առաջ», իսկ այժմ էլ այդ երկրից ապաստան է պատրաստվում խնդրել քուրդ նախկին պատգամավորը։