Նիդերլանդների դատարանը թույլատրել է արտաքսել երկու հայ երեխաներին
Նիդերլանդների դատարանը թույլատրել է Հայաստան արտաքսել երկու երեխաներին, որոնք 10 տարի շարունակ ապրել են Նիդերլանդներում։
Դատարանը վճռել է, որ Արդարադատության նախարարությունը կարող է բնակության թույլտվություն չտալ 13-ամյա Հովիկին ու 12-ամյա Լիլիին, որոնց մայրը երկրից արտաքսվել էր նախորդ տարվա օգոստոսին, գրում է Dutch News–ը։
Համաձայն դատարանի վճռի՝ երեխաները կարող են ապաստարան ստանալ Նիդերլանդներում միայն եթե ՀՀ իշխանությունների կողմից հետապնդման մտավախություն կա, սակայն դա այդպես չէ։ Բացի այդ, երեխաներին օգնություն կցուցաբերվի միայն այն դեպքում, եթե մայրը չկարողանա հոգ տանել նրանց մասին. «Երեխաները չեն հայտնվի փողոցում»,–նշված է դատարանի վճռում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երեխաները Ռուսաստանում են ծնվել, երբեք չեն եղել Հայաստանում եւ չեն խոսում հայերեն: