Համացանցում հրապարակվել է Բելգիայի թագավորական ընտանիքի հայաստանյան հանգստից լուսանկար
Համացանցում հայտնվել է Բելգիայի թագավորական ընտանիքի լուսանկարը, որն արվել է Հայաստանում ամառային հանգիստը վայելելու ընթացքում Նորավանքի վանական համալիր կատարած այցի ժամանակ:
Ինչպես նշում է rusarminfo.ru կայքը, լուսանկարում պատկերված են Բելգիայի թագավոր Ֆիլիպը, նրա կինը՝ Մաթիլդան, ու երեխաները:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Հայաստան կատարած մասնավոր այցի ժամանակ, թագավորական ընտանիքն այցելել է Երևանի թանգարանները, զբոսնել մայրաքաղաքով, ինչպես նաև Արագածոտնի մարզում գտնվող գինու գործարան այցելել: