Մոսկվան և Անկարան պայմանավորվեցին ստեղծել այցագրային ռեժիմի դյուրացման մեխանիզմ
Ռուսաստանը եւ Թուրքիան պայմանավորվել են ստեղծել այցագրային ռեժիմի դյուրացման մեխանիզմ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, օգոստոսի 24-ին Մոսկվայում հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Թուրքիայի իր պաշտոնակից Մեւլյութ Չավուշօղլուի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:
«Մեր կողմից մենք հավաստեցինք Ռուսաստանի պատրաստակամությունը՝ մասնակցելու Թուրքիայի քաղաքացիների առանձին կատեգորիաների համար ուղեւորությունների ռեժիմը փոխադարձ հիման վրա դյուրացնելու բանակցություններին, եւ դրանով զբաղվելու ենք ամենամոտ ժամանակներս: Պայմանավորվեցինք մեխանիզմ ստեղծել այդ թեմայով համաձայնությունների մշակման շուրջ կոնսուլտացիաների համար»,-ասել Է Լավրովը:
Հիշեցենք, որ Ռուսաստանը Թուրքիայի քաղաքացիների համար այցագրային ռեժիմ Է սահմանել 2015 թվականի նոյեմբերին երկու երկրների հարաբերությունների վատացման ֆոնին այն բանից հետո, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերը ռուսական Սու-24 ռմբակոծիչ խոցեցին Սիրիայի երկնքում: