Պարզվել է Մոսկվայի կենտրոնում ոստիկանների վրա հարձակում գործած անձի ինքնությունը (տեսանյութ)
ՌԴ իրավապահ մարմինները պարզել են Մոսկվայի կենտրոնում ոստիկանների վրա հարձակում գործած անձի ինքնությունը: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններում աղբյուրին, հանցագործը Կարբադինո-Բալկարիայի 31-ամյա բնակիչ է:
«Նա ԿԲՀ-ի բնակիչ է՝ ծնված 1987 թվականին»,- հայտնել է աղբյուրը՝ նշելով, որ հարձակման պատճառը դեռ հայտնի չէ:
Այժմ հարձակում գործած անձը գտնվում է հիվանդանոցում և վիրահատվում է: Ոտքի հատվածում հրազենային վիրավորում ստացած ոստիկանին բժշկական օգնություն է ցուցաբերվել և նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Մանրամասն՝ տեսանյութում