ԱՄՆ-ում միջուկային նոր ավիառումբ են փորձարկել (տեսանյութ)
ԱՄՆ–ում նորագույն B61-12 ավիառումբն են փորձարկել, որը կարող է միջուկային լիցք տեղափոխել։ Ավիառումբը ցած է գցվել F-15 Strike Eagle ինքնաթիռից հրաձգարաններից մեկում։
Տակտիկական B61-12 ավիառումբերը ցած են նետվել տարբեր բարձրություններից. ցածր և միջին։ Փորձարկումները հաջող են համարվել, ինչը թույլ է տվել որոշում կայացնել՝ հրապարակել դրանց գործարկման վերաբերյալ տեսանյութերը։
Ավիառումբը ցած է նետվել ինքնաթիռից և վերջում ցած է իջեցվել պարաշյուտով։ B61-12 նախագիծն իրականացվում է մի քանի ամերիկյան հետազոտական լաբորատորիաների մասնագետների կողմից։ B61-12 սերիական արտադրությունը իրականացվելու է ԱՄՆ մի քանի գործարանների կողմից, որոնց վերահսկող կազմակերպությունը էներգետիկայի նախարարությունն է։