Էրդողանի կողմից i-Phone-ների բոյկոտը պայմանավորված է Սթիվ Ջոբսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ. Foreign Policy
Ամերիկյան Foreign Policy պարբերականը հոդված է հրապարակել թուրքական տնտեսության, մասնավորապես՝ ազգային արժույթի՝ լիրայի հետ կապված խնդիրների մասին:
Հոդվածի հեղինակ Էսթեր Օուենսն ընդգծում է, որ չնայած թուրքական ազգային արժույթի փոխարժեքի անկման օբյեկտիվ պատճառներին՝ նախագահ Էրդողանը և նրա կողմնակիցները դրա համար մեղադրում են ԱՄՆ-ին, Apple-ին, «կեղծ լուրերին» և առաջարկում են բոյկոտել ամերիկյան ապրանքները:
«Բոյկոտի ենթակա ցանկում» ընդգրկված իրերը, ըստ հոդվածագրի, ավելի շատ հիշեցնում էին այն ապրանքները, որոնք Էրդողանը մտադիր է գնել խանութում:
«Ինչ վերաբերում է Apple-ին, ապա ամենայն հավանականությամբ, i-Phone-ների բոյկոտը պայմանավորված է Սթիվ Ջոբսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ և ոչ թե ԱՄՆ-ին վնասելու ցանկությամբ՝ հաշվի առնելով, որ Apple-ի ապրանքներն արտադրվում են Չինաստանում», - գրում է հեղինակը: