Air France-ը ևս դադարեցնում է դեպի Իրան չվերթները
Ֆրանսիայի առաջատար ավիաընկերությունը հայտարարել է, որ հաջորդ ամսվանից սկսած դադարեցնում է օդային հաղորդակցությունը Իրանի Իսլամական հանրապետության հետ պայմանավորված ամերիկյան պատժամիջոցներով, որոնք անարդյունավետ են դարձրել այդ համագործակցությունը:
Այս մասին օգոստոսի 23-ին գրել է ֆրանսիական The Local լրատվականը:
Air France-ը արդեն կրճատել է Փարիզ-Թեհրան չվերթները հասցնելով շաբաթական 1 թռիչքի՝ 3-ի փոխարեն:
Ավելի վաղ British Airwais ավիաընկերությունը տեղեկացրել էր Իրան կատարվող թռիչքները դադարեցնելու մտադրության մասին: