Մոսկվայում մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Խաչատրյան քույրերին
Մոսկվայում մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Պոտյաևան այցելել է մեկուսարան, որտեղ գտնվում են իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերը: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, վերջինս նշել է, որ մտադիր է հետևել աղջիկների պահման պայմաններին և ամեն ամիս այցելել նրանց:
«Երեկ գործընկերներիս հետ այցելել եմ աղջիկներին, նրանցից յուրաքանչյուրի հետ մենք առանձին ենք զրուցել: Ես բոլոր երեքին թողել եմ իմ տվյալները, եթե նրանք որևէ դժվարություններ ունենան, կարող են դիմել լիազորի գրասենյակ: Սակայն մենք նրանց կայցելենք ամիսը մեկ անգամ՝ տեսնելու, թե ինչպես են առաջ ընթանում կրթության ոլորտում, և թե ինչպես է ընթանում քննությունը նրանց նկատմամբ, և թե ինչ հոգեբանական վիճակում են գտնվում», - ասել է Պոտյաևան: