Վարչապետը ներկա է «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողությանը
Ծաղկաձորում մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողությունը: Միջոցառմանը ներկա է ոչ միայն Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն, այլև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ներկա է նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Այստեղ են մասնակիցներին հյուրընկալած ընտանիքները:
Պաշտոնական բացումը սկսվեց թավշյա հեղափոխության խորհրդանիշը դարձած ծափերով:
Նշենքք, որ օգոստոսի 10-24-ը ՀՀ սփյուռքի նախարարությունը 13-21 տարեկան սփյուռքահայ երեխաների և երիտասարդների համար իրականացրել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որի շրջանակներում կանցկացվել են հայոց լեզվի զարգացված ուսուցման դասընթացներ և կազմակերպվել ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր: