Դոլարի փոխարժեքը հասավ 69 ռուբլու
Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը նախորդ սակարկությունների փակման մակարդակի նկատմամբ աճել Է 1,43 տոկոսով եւ հասել 69 ռուբլու մակարդակին: Վերջին անգամ դոլարի փոխարժեքն այդ նշագծին Է եղել 2016 թվականի ապրիլի 5-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Միաժամանակ եվրոյի փոխարժեքն աճել Է 0,97 տոկոսով եւ հասել 79,67 ռուբլու նշագծին: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ռուբլու թուլացումը տեղի Է ունենում Կենտրոնական բանկի կողմից ներքին շուկայում ֆինանսների նախարարության համար արժույթի գնումների ֆոնին: Կարգավորիչը նախարարության համար 20,1 մլրդ ռուբլու արժույթ Է գնել օգոստոսի 22-ի հաշվարկով, ինչպես նաեւ օրական 17,5 մլրդ ռուբլու արժույթ Է գնել օգոստոսի 21-ի եւ 20-ի հաշվարկներով: