Խնդրում եմ հիշեք, որ Միացյալ Նահանգները միշտ կանգնած կլինի Ուկրաինայի կողքին. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ Է հղել այդ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին:
Այդ մասին օգոստոսի 23-ին հայտնել Է ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: ԱՄՆ-ի նախագահն ընդգծել Է.
«Խնդրում եմ հիշեք, որ Միացյալ Նահանգները միշտ կանգնած կլինի Ուկրաինայի կողքին, երբ նա պաշտպանում Է իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»:
«Ուկրաինայի ժողովուրդը հպարտանալու բան ունի. Չորս տարի շարունակ Ուկրաինան արիաբար դիմակայում Է ռուսական ագրեսիային… ունի աճող տնտեսություն եւ զինված ուժեր, որոնք հզոր են ինչպես երբեք»:
Ուղերձում նաև նշվում Է, որ ԱՄՆ-ի կառավարությունը կշարունակի աշխատել Ուկրաինայի հետ եւ օժանդակել դեմոկրատական ինստիտուտների ամրապնդման, իրավունքի գերակայության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի եւ տնտեսական աճի խթանման ջանքերին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: