Թուրքիայում սպանվել է քրդական շարժման ազդեցիկ ղեկավարներից մեկը
Թուրքիայի Գյումուշհանե նահանգի Քյուրթուն շրջանում սպանվել է «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման առաջնորդներից Բարըշ Օները, տեղեկացնում է թուրքական gunes.com կայքը։
Նշվում է, որ Օները ծնունդով Արդվինից է, քրդական շարժմանը միանալուց հետո կրել է «թուրք Թարըք» ծածկանունը։
Հայտնի է, որ իրականացված գործողության ընթացքում սպանվել է ևս մի քուրդ գրոհային։ Տեղեկությունը հաստատել է Գյումուշհանեի նահանգապետ Օքայ Մեմիշը։
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը: