Իտալիայի ափամերձ ջրերի գրեթե կեսն աղտոտված է
Իտալիայի ծովափերից վերցված ծովի ջրի նմուշների 48 տոկոսը աղտոտված է եղել, հաղորդում է «Եվրո պլուսը»՝ հղում կատարելով բնապահպանական Legambiente կազմակերպության ամենամյա տվյալներին:
Այս տարի հետազոտողները հետազոտել են ջրի ավելի քան 300 նմուշ: Նրանցից 39 տոկոսը շատ աղտոտված է եղել, եւս 9 տոկոսը պարունակել է քիմիական եւ կենսաբանական աղտոտման նկատելի նշաններ: Հիմնական պատճառը, ըստ մասնագետների, կեղտաջրերի մաքրման վատ համակարգն է: Նրանք խորհուրդ են տալիս քաղաքային իշխանություններին ավելի մեծ ուշադրություն դարձնել այդ խնդրին:
Legambiente-ն ավելի քան 30 տարի հետեւում է Իտալիայի ափամերձ ջրերի վիճակին (անցյալ տարի աղտոտվածությունն ավելի քիչ էր՝ ծովի ջրի նմուշների մոտ 40 տոկոսը):