Իտալիայի փոխվարչապետը ներքնազգեստով շատրվան մտած երկու զբոսաշրջիկներին ապուշ է անվանել
Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին Հռոմում Վենետիկի հրապարակում ներքնազգեստով շատրվան մտած երկու զբոսաշրջիկներին ապուշ է անվանել:
Լուսանկարները, որոնցում տղամարդիկ զվարճանում են շատրվանում, վրդովմունք են առաջացրել, իսկ նրանց վարքը «անկիիրթ» են անվանել, հաղորդում է BBC-ն:
Տեղական ոստիկանությունը հաղորդել է, որ անցյալ շաբաթվա վերջին տեղի ունեցած միջադեպը «անօրինական եւ վիրավորական» է եւ այն փորձում է գտնել այդ երկու տղամարդկանց:
«Ես կոսովորեցնեմ այդ ապուշներին ինչպես իրենց պահել, եթե նրանց բռնեն», - Twitter-ում գրել է Սալվինին:
«Իտալիան նրանց համար տնային բաղնիք չէ», - վրդովվել է նա:
Հռոմի քաղաքապետի տեղակալ Լուկա Բերգամոն զբոսաշրջիկների պահվածքը «հիմար եւ անկիրթ» է անվանել, ինչպես նաեւ անհարգալից Հռոմի եւ Իտալիայի պատմության նկատմամբ: Նա հավաստիացրել է, որ նրանց առավելագույն պատիժ է սպառնում: