Պուտինը Թրամփի հետ հանդիպումն օգտակար է անվանել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հելսինկիում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը դրական է գնահատել, գտնում է, որ այն օգտակար էր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինչ վերաբերում է մեր հանդիպմանը նախագահ Թրամփի հետ, ես այն դրական եմ գնահատում, կարծում եմ, այն օգտակար էր: Ոչ ոք չէր սպասում, որ երկու ժամ տեւած զրույցի ընթացքում մենք կկարողանանք լուծել բոլոր վիճահարույց համարվող հարցերը»,- ասել է Պուտինը` Ֆինլանդիայի նախագահի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին:
Նախագահ Թրամփն իր դիրքորոշումն է արտահայտել այս հարցերի շուրջ, ես՝ իմը: Սակայն կարծիքների փոխանակումը, անմիջական զրույցը միշտ էլ շատ օգտակար է»,- ասել է Ռուսաստանի նախագահը: