ԱՄՆ-ում սուպերմարկետ են բացել «Սիմփսոններ» մուլտֆիլմից
Հարավային Կարոլինայի նահանգում ստեղծվել Է Kwik-E-Mart սուպերմարկետի ճշգրիտ պատճենը, որից օգտվում Էին «Սիմփսոններ» մուլտսերիալի հերոսները: Ինչպես հայտնել Է CNN հեռուստաընկերության տեղական ստորաբաժանումը, խանութը բացվել Է ԱՄՆ-ի ատլանտյան ափի Միրթլ-Բիչ քաղաքում:
Փողոցի կողմից տեսքը, ինչպես եւ առեւտրի կետի ինտերիերը, ստեղծվել Է մուլտֆիլմի հեղինակների նկարներով: Ապրանքների թվում, որոնք այնտեղ դրված են վաճառքի, կան ֆիրմային հոթ-դոգեր եւ փքաբլիթներ, որոնք հիշեցնում են «Սիմփսոններ»-ի հերոսների կերածները: Բացի այդ, այնտեղ կարելի Է գնել հուշանվերներ՝ մուլտֆիլմի բոլոր գործող անձանց պատկերով, այդ թվում՝ հնդկացի Ապուի, որը, ըստ սյուժեի, ղեկավարում Է սուպերմարկետը:
Նախագծի հեղինակներից մեկը՝ Մարկ Քոռնելը, վստահ Է, որ խանութը պետք Է հետաքրքիր լինի բոլոր տարիքի այցելուների համար, քանի որ «Սիմփսոնները» եթեր են դուրս գալիս 1989 թվականից եւ արդեն ամերիկացիների մի սերնդի կողմից չԷ, որ սիրված են: «Սիմփսոնները» ամենաերկարատեւ մուլիտսերիալն Է ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ. այն եթեր Է տրվում արդեն 29 եթերաշրջան, եւ այժմ պլանավորված Է դրա առնվազն եւս մեկ թողարկումը: «Սիմփսոնները» հայտնի են ավելի քան 100 երկրի հեռուստադիտողների:
Times հանդեսը 1998 թվականին այն ճանաչել Է որպես 20-րդ դարի լավագույն հեռուստատեսային սերիալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: