Ջիվան Գասպարյանը իր 90-ամյակին նվիրված համերգի մանրամասները քննարկել է Լիլիթ Մակունցի հետ
ԽՍՀՄ ժամանակաշրջանում ՀՀ քաղաքացիների բանկերում դրված ավանդները շարունակվելու են վճարվել նույն կարգով, այսինքն՝ մինչեւ 1932 թվականը ծնվածներն են առաջնահերթ ստանալու: Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսին ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:
«Գումարային սահմանափակում էլ կա եւ բյուջեով ամեն տարի նախատեսվում է, եւ դա կապ ունի ֆինանսական միջոցների հետ»,-ասաց նախարարը:
Նա մտահոգություն հայտնեց, որ նախատեսված միջոցներն ամբողջությամբ չեն լուծում խնդիրը, նախարարությունում կվերանայեն դա եւ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրեն, թե ինչպես են պատկերացնում ավանդների վերադարձման շարունակությունը: