ԱՄՆ-ն չի պատրաստվում կանգ առնել Իրանի նկատմամբ ճնշումների հարցում. Ջոն Բոլթոն
Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում կանգ առնել Իրանի նկատմամբ ճնշումների հարցում և անգամ կարող է դիմել «այլ» միջոցների, գրում է РИА Новости գործակալությունը։
«Մենք չենք պատրաստվում կանգ առնել։ Մենք ասել ենք լրացուցիչ տնտեսական պատժամիջոցների մասին, որոնք կարող են սահմանվել նախագահի նպատակին՝ առավելագույն ճնշմանը հասնելու նպատակով»,- ասել է Բոլթոնը Երուսաղեմում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նաև չի բացառել, որ բացի տնտեսական պատժամիջոցներից՝ ԱՄՆ-ն կդիմի նաև այլ միջոցների Իրանին ճնշման տակ պահելու համար՝ առայժմ չմանրամասնելով քննարկվող միջոցների բնույթը։