Հարբած ադրբեջանցին Օդեսայում դանակով հարձակվել է անցորդների վրա
Ուկրաինայի Օդեսա քաղաքում ադրբեջանցի տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դանակով հարձակվել է անցորդների վրա, գրում է ադրբեջանական minval.az կայքը։
Ուշ երեկոյան իրավապահ մարմիններն ահազանգ են ստացել, որ Արխիտեկտորսկայա, Իլֆ և Պետրովի փողոցների խաչմերուկում անհայտ տղամարդը դանակով հարձակվում է անցորդների վրա։
Դեպքի վայր ժամանած ոստիկաններին հաջողվել է ձերբակալել կարգազանցին՝ չնայած նրա ցուցաբերած կատաղի դիմադրությանը։
Ավելի ուշ պարզվել է, որ ձերբակալվածն Ադրբեջանի 25-ամյա քաղաքացի է, ավելին՝ նա 2016 թվականից անօրինական կերպով գտնվում է Ուկրաինայի տարածքում։