Թուրքիայի ոստիկանությունը ուժեղացրել է ամերիկյան քահանայի տան պահպանությունը
Իզմիրում Թուրքիայի ոստիկանությունը և անվտանգության ուժերը Կուրբան բայրամ տոնի օրերին ուժեղացրել են տնային կալանքի տակ գտնվող ամերիկյան քահանա Էնդրյու Բրանսոնի տան պահպանությունը, հաղորդում է Hurriyet-ը:
Հաղորդվում է, որ հակաահաբեկչական ստորաժաբանումների, հատուկ ջոկատի, ինչպես նաև Yunus Polis-ի աշխատակիցները անընդհատ հսկում են փողոցում, որտեղ գտնվում է քահանայի տունը: Փողոցներում կասկած հարուցող անցորդները, տրանսպորտային միջոցները ոստիկանության կողմից ստուգվում են:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ն նշում էր, որ ԱՄՆ-ն կարող է ուժային ակցիա իրականացնել քահանային ազատելու համար:
Նշենք, որ Բրանսոնի գործը դարձավ Անկարայի և ԱՄՆ-ի հարաբերություններում լարվածության պատճառ: Բրանսոնին թուրքական իշխանությունները մեղադրում են լրտեսության, քրդական ապստամբներին աջակցելու և անցյալ տարվա հուլիսին հեղաշրջման փորձի կազմակերպիչներին օգնելու համար: Նրան սպառնում է 35 տարվա ազատազրկում: Վաշինգթոնը կարծում է, որ նա անմեղ է և նրա ձերբակալությունը և դատավարությունը քաղաքական դրդապատճառներ ունեն: