Սիրիայում ծայրահեղական խմբավորումները հայտարարել են կառավարական զորքերի վրա հարձակման նախապատրաստման մասին
Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Ցիգանկովը հայտարարել է, որ Սիրիայում մի շարք ծայրահեղական խմբավորումներ բացահայտ հայտարարել են կառավարական զորքերի վրա հարձակման նախապատրաստման մասին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Ցիգանկովի խոսքով՝ խմբավորումների հրամանատարությունը հրաժարվում է սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման գործընթացին ուղղված ցանկացած երկխոսությունից:
Նա նաև ընդգծել է, որ Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի աշխատակիցները կոչ են անում Սիրիայի տարածքում գտնվող ծայահեղական խմբավորումների հրամատարներին հրաժարվել ռազմական սադրանքներից և հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորել: