Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել (լուսանկարներ)
Իրանում 4,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, – հաղորդում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնը (EMSC)։
Տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժը գրանցվել է 15:29–ին (UTC): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Թեհրանից 329 կիլոմետր դեպի արևելք։ Օջախը գտնվել է տասը կիլոմետր խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն դեռևս չկա։