ԱՄՆ-ը պատմության մեջ երկրորդ անգամ պատրաստվում է ռազմավարական պահուստներից նավթ վաճառել
ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը պատրաստվում է ռազմավարական պահուստներից 11 մլն բարել նավթ վաճառել: Այս մասին հայտնում է նախարարության պաշտոնական կայքը:
Նավթը կվաճառվի Տեխասից մինչև Լուիզիանա ընկած տարածքներում, իսկ դիմումները պետք է ընդունվեն օգոստոսի 28-ից ոչ ուշ: Առաքումները տեղի են ունենալու հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին:
2017-ի սկզբին ԱՄՆ-ը պատրաստվում էր ռազմավարական պահուստներից վաճառել 8 մլն բարել նավթ: Նշենք, որ 2018-2025 թվականներն ընկած հատվածում 3 ֆինանսական տարվա ընթացքում ԱՄՆ-ը պատրաստվում է ռազմավարական պահուստներից վաճառել 25 մլն բարել նավթ, իսկ 8 տարվա կտրվածքով, որը հաշվվում է 2018-ից, նախատեսվում է վաճառել 58 մլն բարել նավթ:
2015 թվականի դրությամբ ԱՄՆ-ի նավթի ռազմավարական պահուստը կազմում էր 692 մլն բարել, իսկ առևտրային նավթային պաշարները՝ 465.8 մլն բարել: