Թուրքիայի դեմ պատժամիջոցները դառնում են Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի օտարացման պատճառ․ Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հոդված է հրապարակել ամերիկյան USA Today պարբերականի էջերում։
Թուրք նախարարը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին կարգավորել Թուրքիայի հետ առկա լարվածությունը դիվանագիտական ճանապարհով՝ հիշեցնելով Թուրքիայի կարևոր ռազմավարական դիրքը որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր։
Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցներն ու նոր պատժամիջոցների սպառնալիքները դառնում են Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի մեկուսացման ու «օտարացման» պատճառ։
«Թրամփը պետք է մաքսատուրքերը բարձրացնելու փոխարեն փորձի ապավինել դիվանագիտական ճանապարհին»,- գրել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Նա նաև շեշտել է, որ Թուրքիան կարևոր դեր ունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ միջազգային պայքարում՝ թույլ տալով ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիային օգտվել Ադանայում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազայից։