Ով է նորընտիր համար մեկ «օրենքով գողը» և ինչ ճանապարհ է անցել
Ռուսաստանի «№1 օրենքով գողը» կլինի Շիշկանը: Նա երկար տարիներ համարվել է ամենաազդեցիկ սլավոնացի «գողականներից» և Մերձմոսկվայի խոշոր հեղինակություններից մեկը:
Մի քանի ամիս տևած վերլուծությունների, քվեարկություններից և քննարկումների արդյունքում գտնվել է Շաքրո Մոլոդոյի հետնորդը: Հարցը բարձրացվել էր այն բանից հետո, երբ 2016-ի հուլիսի 12-ին ձերբակալվեց 55-ամյա Շաքրո Մոլոդոյը`շորթում կատարելու մեղադրանքով:
Շաքրոյի իշխանությունը ռեկորդային կարճ տևեց: Նա փոխարինել էր Դեդ Հասանին: Քրեական հեղինակություն Օլեգ Շիշկանովին միշտ դասել են ԱՊՀ կրիմինալ իշխանության լիդերների շարքերում:
Նա համագործակցում էր դեռևս Յապոնչիկի հետ: Վասյա Վոսկրեսի, Պիչուգայի և Տյուրիկի հետ միասին նա համարվում էր Ռուսաստանում սլավոնական թևի առաջնորդների ամենահավանական թեկնածուներից մեկը: Շիշկանը «օրենքով գողի» տիտղոսը ստացել է 1992 թվականին:
Նրան թագադրել են «Իզմայլովսկայա» հյուրանոցում հայտնի «գողեր» Ռուսլանը, Շաքրո Մոլոդոյը և Գլոբուսը: Թագադրումը կատարվել է անձամբ Յապոնչիկի համաձայնությամբ: Քրեական բոսսերը չեն շտապել վերջնական ընտրության հարցում: ԶԼՄ-ները վստահեցնում են, որ Կրեմլից խիստ հրահանգ էր իջեցվել` ամեն կերպ խոչընդոտել ընտրական պրոցեսսին:
Հավանական նպատակն այն էր, որպեսզի հնարավորինս երկարաձգվի, իսկ ավելի ստույգ գոնե մինչև ՌԴ նախագահական ընտրությունները գողականներն առանց իշխանության մնային: Այդ ժամանակ խնդիր էր դրվել գոնե մինչև 2018-ի մարտը խուսափել աղմկոտ «ռազբորկաներից»: Շաքրո Մոլոդոյի դատավճիռը հրապարակվել էր մարտի 27-ին, որից հետո էլ կայացավ Շիշկանի «ինաուգուրացիան»:
Շիշկանը` նույն ինքը Օլեգ Ռամենսկին (Օլեգ Նիկոլաևիչ Շիշկանով) ծնվել է 1964 թվականին`Ռոմենսկոյե քաղաքում: 1981-1991 թթ. կրել է իր առաջին ու միակ պատիժը: Մեղադրվել է բռնաբարության և սպանություն կատարելու մեջ`իր վրա վերցնելով ուրիշների մեղքերը, որոնց գնդակահարություն էր սպառնում:
Ոչ մի մեղք 18-ամյա պատանին չէր գործել: Այս քայլը երիտասարդ Շիշկանին 10 տարի արժեցավ ИТК-11 կալանավայրում, որտեղ Շիշկանը կարճ ժամանակ անց «զոն նայող» է կարգվում: Նա պատիժը կրել է`նախանձով հետևելով գողական օրենքներին:
Նա թագադրվել է ազատության մեջ հայտնվելուց ուղիղ մեկ տարի անց. պատիժը կրելու տարիներին արդեն իսկ կապ էր հաստատել Խուդոյի և Շաքրոյի հետ: Յապոնչիկի հավանությանն արժանանալու պահից սկսած համարվել է մի շարք շրջանների ստվերային «նայողը»:
Նա արգելքներ էր դրել թմրանյութերի առուվաճառքի վրա: Պետք է նկատել, որ Դեդ Հասանի դաժան սպանությունից հետո քուրդ Շաքրո Մոլոդոյն իր ձեռքի տակ էր վերցրել ամենախոշոր քրեական բիզնեսները: Նրա անունը շրջանառվում էր միանգամից մի քանի քրեական գործերի շրջանակներում: Գորսերը սակայն դատարան չէին հասնում: Շիշկանը համաrվում է հեղինակավոr բիզնեսմեն, շատ է սիrում ֆուտբոլ: