Թրամփը կոչ է արել հնարավորինս արագ դադարեցնել սինթետիկ հերոինի հոսքը ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել հնարավորինս արագ դադարեցնել ֆենտանիլի հոսքը ԱՄՆ, որը Միացյալ Նահանգներ է բերվում Չինաստանից, գրում է korrespondent.net-ը:
«Զայրացուցիչ է, որ թունավոր սինթետիկ հերոին ֆենտանիլն ամերիկյան փոստային համակարգով Չնաստանից ԱՄՆ է հոսում: Մենք կարող ենք և պետք է հենց հիմա վերջ դնենք այդ ամենին»,- գրառել է Թրամփն իր թվիթերյան էջում:
Նախագահի կարծիքով՝ Սենատը պետք է արգելք սահմանի և պաշտպանի «մեր երեխաներին ու մեր երկիրն այդ թույնից»: