Վաշինգտոնի կողմից «Իրանի հարցով գործողությունների խմբի» ստեղծումը հակասում է միջազգային կանոններին. Իրանի ԱԳՆ
Վաշինգտոնի կողմից «Իրանի հարցով գործողությունների խմբի» ստեղծումը հակասում է միջազգային կանոններին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին, փոխանցում է IRNA-ն:
Ղասեմին ամերիկյան վարչակազմի այս քայլը թշնամական գործողություն է անվանել: Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ն Իրանի դեմ հոգեբանական և տնտեսական պատերազմ է տանում և «դա որեւէ օգուտ չի բերի»:
Նա նշել է, որ 1953 թվականին հեղաշրջման տարեդարձի նախօրեին «Իրանի հարցով գործողությունների խմբի» ստեղծումը հիշեցնում է վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ի և Իրանի միջև թշնամական հարաբերությունների պատմության մասին: