Ռուսաստանում բանկային ճգնաժամի վտանգ կա
Սպառողական վարկավորման չարդարացված աճը կարող է առաջիկա երկու տարիներին Ռուսաստանում բանկային ճգնաժամի հանգեցել: Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով «Эксперт» վարկանիշային գործակալության հետազոտությունը: Դրա համաձայն՝ կորպորատիվ հատվածում մրցակցության աճը բանկերին ստիպել է անցնել ֆիզիկական անձանց հետ աշխատանքի:
ԱԱՀ-ի դրույքաչափի և վառելիքի գների աճը, ինչպես նաև ռուսական ռուբլու փոխարժեքի նվազումը կարող են հանգեցնել բնակչության վճարողունակության անկման, որոնց իրական եկամուտները վերջին տարիներին չեն աճել: Այս ամենը 2019-2020 թվականներին ֆիզիկական անձանց վարկերի դեֆոլտի աճ կարող է բերել, նշում է վարկանիշային գործակալությունը:
2017 թվականի հուլիսից մինչև 2018-ի հուլիս ֆիզիկական անձանց վարկերի ծավալն աճել է 19%-ով (մինչև13.2 տրլն ռուբլի): 2014 թվականից ի վեր սա առավելագույն դինամիկան է:
Ռուսաստանի բանկն արդեն հայտարարել է ռիսկի գործակիցը բարձրացնելու մտադրության մասին՝ սառեցնելու համար սպառողական վարկավորման բումը: