Ռուսաստանում 29-ամյա հայ է սպանվել
Լենինգրադի երկրամասի Վսեվոլժսկի շրջանի ոստիկանները ձերբակալել են 45-ամյա մի քաղաքացու, որը կասկածվում է 29-ամյա ազգությամբ հայի սպանության մեջ:
Ռախյա գյուղում օգոստոսի 18-ի ուշ երեկոյան 45-ամյա տղամարդը կրակել է հայ երիտասարդի վրա որսորդական ՏՈԶ-120 տեսակի հրացանից: Երիտասարդը մահացել է շտապօգնության մեքենայում, հաղորդում է 78.ru պարբերականը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին: