Նրանց նպատակը Թուրքիան և մեր ազգը ծնկի բերելն Է
Թուրքիայի տնտեսության վրա հարձակում կատարածների նպատակը երկիրն ու նրա քաղաքացիներին ծնկի բերելն Է:
Այդ մասին ասված Է Կուրբան-բայրամի տոնակատարության առթիվ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ օգոստոսի 20-ին տարածված ուղերձում:
«Ոչ մի տարբերություն չկա մեր տնտեսության վրա հարձակման և մեր աղոթքի կամ դրոշի վրա հարձակման միջև: Նպատակը նույնն Է: Նրանց նպատակը Թուրքիան և մեր ազգը ծնկի բերելն Է և կալանավորներին ազատելը»,- գրել Է նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: