ՌԴ Լենինգրադյան մարզում հայաստանցի է սպանվել
Լենինգրադյան մարզի Վսեվոլժսկի թաղամասում հայաստանցի է սպանվել: Ինչպես հայտնում է «Օպերատիվնոյե պրիկրիտիյե» գործակալությունը, ողբերգությունը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին Ռախյա գյուղում: Հանկարծակի ծագած վեճի ժամանակ 45-ամյա տեղի բնակիչը վերցրել է որսորդական հրացանը և կրակել 29-ամյա հայաստանցու վրա:
Երիտասարդը մահացու վիրավորվել է եւ մահացել շտապ օգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելիս:
Հրաձիգը ձերբակալվել է: Ինչպես պարզվել է, նա կաթսայատան սանտեխնիկն էր: Նրա մոտ առկա զենքն առգրավվել է, որի համար կար լիցենզիա մինչեւ 2019 թվականին գարուն: Հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով: