Վլադիմիր Պուտինը կմասնակցի մեկ այլ հարսանիքի Եվրոպայում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ներկա գտնվել Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի հարսանիքին: Նշենք, որ Շրոյդերն ու Պուտինը ընկերներ են: Հարսանեկան արարողությունը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերին, գրում է Bild-ը:
Ինչպես հաղորդում է Риа новости-ն, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ երկրի ղեկավարը դեռ այդպիսի պլաններ չունի:
Օգոստոսի 18-ին Պուտինը ներկա գտնվեց Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Կնեյսլիի և գործարար Վոլֆգանգ Մեյինգերի հարսանիքին:
Հարսանիքից հետո երկրի ղեկավարը մեկնել է Բեռլին, որտեղ երեկոյան բանակցություններ է վարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: