Մասսայական մեծ չափաբաժնի թմրանյութի դեպք՝ ԱՄՆ-ում
Օգոստոսի 16-ի գիշերը ԱՄՆ-ի Նյու Հևն նահանգում գրանցվել է մասսայական մեծ չափաբաժնի թմրանյութի դեպք: Արդյունքում 76 մարդ անգիտակից վիճակով հոսպիտալացվել է, գրում է BBC-ին:
Թմրանյութերը ձեռք են բերվել Նյու Հևն-ի այգիներից մեկում, որը մոտ է Յելսկյան համալսարանին:
Միայն այդ այգուց ոստիկնանները հոսպիտալացրել են 18 մարդու, ովքեր ծայրահեղ վատ վիճակում էին:
Տուժածներից շատերին չի օգնել նույնիսկ բժշկական ապարատը, որը սովորաբար այսպիսի դեպքերի համար է օգտագործվում:
Կարծիք կա, որ տուժածները օգտագործել են սինթետիկ թմրանյութ՝ K2:
Ավելի ուշ ոստիկանները ձերբակալել են կասկածյալին:
Վիճակագրության համաձայն, 2017թ,-ին ԱՄՆ-ում մահացել է ավելի քան 72 հազար մարդ: