Վաշինգտոնը զգուշանում է 2018 թվականի ընտրություններին՝ Չինաստանի, ԿԺԴՀ–ի և Իրանի միջամտությունից
Ամերիկայի Միացյալ Նահանգները զգուշանում են 2018 թվականի ընտրություններին Չինաստանի, ԿԺԴՀ–ի և Իրանի հնարավոր միջամտությունից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը՝ ABC News հեռուստաալիքին։
Նրա խոսքերով՝ ամերիկացիները, գալիք ընտրությունների համատեքստումմ Ռուսաստանից նույնպես զգուշանում են։
ԱՄՆ 2018 թվականի ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 6-ին։ Ամբողջովին վերընտրվելու է ներկայացուցիչների պալատը, ինչպես նաև 100 սենատորներից՝ 35-ը։ Նաև նահանգների և տարածքների 39 նահանգապետեր են ընտրվելու։