Կատալոնիայի ղեկավարը խոստացել է ամեն ինչ անել «հանրապետություն ստեղծելու» համար
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տորրան խոստացել է ամեն ինչ անել «հանրապետություն ստեղծելու» համար: Այս մասին նա հայտարարել է Բարսելոնայում և Կամբրիլսում տեղի ունեցած ահաբեկչության առաջին տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ:
«Մենք առաջ ենք շարժվելու, որպեսզի իրական դարձնենք հանրապետությունը», - հայտարարել է Տորրան: Նրա խոսքերով՝ այդպիսին է կատալոնական կառավարության և կատալոնական խորհրդարանի մեծ մասին խոստումը:
Տորրան նաև քննադատել է Կատալոնիայի նախկին ղեկավարի դեմ դատական գործընթացը և հայտարարել, որ արդարադատության տեսանկյունից «Եվրոպան հայտարարել է, որ իրենք ճիշտ են»: