Ջենովայում ավարտվել են փրկարարական աշխատանքները
Իտալական Ջենովա քաղաքում ավտոմոբիլային կամրջի փլուզումից հետո իրականացվող փրկարարական աշխատանքներն ավարտվել են այս գիշեր:
Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հիշեցնելով, որ վերջին զոհերին հայտնաբերել էին նախորդ գիշեր: Ըստ պաշտոնական տվյալների՝ աղետի հետևանքով 43 մարդ է զոհվել:
Կամրջի 200 մետր երկարությամբ հատվածը փլուզվել էր օգոստոսի 14-ին ակտիվ երթևեկության ժամերին, ինչի հետևանքով տասնյակ մեքենաներ ցած են գլորվել 50 մետր բարձրությունից: