4,8 մագնիտուդով երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիայի կենտրոնական մասում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հաղորդում է Եվրոպա–միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Անդըրըն քաղաքից 23 կմ դեպի հարավ և Օսմանիե քաղաքից 34 կմ դեպի հյուսիս։ Օջախը գտնվել է 6 կմ խորության վրա։