Էրդողանին վարկային գործակալությունները չեն հավատում
S&P և Moody’s միջազգային վարկային գործակալությունները Թուրքիայի վարկանիշը «աղբի» մակարդակի են իջեցրել։ Կանխատեսումների վատթարացման վրա մի քանի գործոն է ազդել։
Առաջին հերթին փորձագետներին անհանգստացնում է թուրքական լիրի գնաճի արագությունը, որը մի քանի ամսում 30% անկում է ունեցել։
Տնտեսության անկման մեջ մեծ դերակատարում են ունեցել կադրային տարօրինակ որոշումներն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի կողմից ԱՄՆ նախագահի հասցեին արված կտրուկ արտահայտությունները։
Էրդողանը էկոնոմիկայի նախարարի կարևորագույն պաշտոնում իր փեսային է նշանակել, իսկ հետո, ֆոնդային շուկաների համապատասխան արձագանքից հետո, ամեն ինչում մեղադրել է ԱՄՆ գլխավորությամբ իրականացվող հակաթուրքական դավադրությանը։
Հարկ է նաև նշել, որ թուրքական պողպատի և ալյումինի վրա ԱՄՆ տուրքեր են դրվել։ Ի պատասխան ճնշումների՝ Էրդողանը կոչ է արել թուրքերին բոյկոտել ամերիկյան ապրանքն ու մասնավորապես՝ iPhone-ը։