Թրամփը բարկացել է ամերիյան լրատվամիջոցների վրա
ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ իր հանդիպումները համաշխարհային առաջնորդների հետ պետությանը ավելի շատ օգուտ են բերում, քան տարբեր քննադատների և փորձագետների «շատախոսությունները»։
Այս մասին նա գրել է իր Twitter–ում։ Վերջին ժամանակներս տարբեր քաղաքական գործիչներ և այլոք Թրամփին անընդհատ մեղադրում են նրա գեոքաղաքական կուրսի համար, որը չի համապատասխանում ԱՄՆ ազգային շահերին։ Մասնավորապես, քաղաքացիները դժգոհ են Սինգապուրի, ԿԺԴՀ–ի և Ռուսաստանի հետ նրա վարած քաղաքականությունից։ Թրամփի համբերությունը կարծես թե տեղի է տվել և նա որոշել է պատասխանել քննադատություններին Twitter-ում։
«Շատերն ինձ հարցնում են, թե ինչու եմ ես հանդիպում արտասահմանյան առաջնորդների հետ, ինչու եմ զուր ծախսում ժամանակս։ Փաստը մնում է փաստ. դա շատ կարևոր է, եթե դու նախագահ ես, դու պետք է հանդիպես համաշխարհային առաջնորդների հետ։ Դու կորցնելու բան չունես և շատ բան կարող ես ձեռք բերել»,– գրել է ամերիկյան առաջնորդը։